
Վրաստանում հուլիսի 1-ից 70-ից բարձր քաղաքացիների թոշակը ավելանում է 30 լարիով՝ կազմելով 250 լարի (մոտ 82 դոլար):
Ըստ տեղեկության` բարձրլեռնային գյուղերում ապրող թոշակառուները կստանան ավելի բարձր թոշակ. նրանց թոշակը կբարձրանա մինչև 300 լարի (մոտ 100 դոլար):
Կենսաթոշակների բարձրացումը նախատեսված է 2020 թվականի հակաճգնաժամային բյուջեում, որի վրա աշխատել են ֆինանսների նախարարությունը և այլ գերատեսչություններ: