«Այսօրվա տվյալներով երկրում իրավիճակը հանդարտ է. տևական ժամանակ է շարունակվում է վարակի չափավոր, վերահսկվող ավելացում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:
«Այս պահին, կլինիկաներում բուժվում է կորոնավիրուսով վարակված 120 պացիենտ: Առողջացածների թիվն արդեն 85 տոկոսից ավել է: Մեզ մոտ տեղափոխված պացիենտների մոտ հիվանդության աճ և վիճակի վատթարացում չի նկատվում: Նրանց ընդհանուր վիճակը գնահատվում է միջին, կամ միջինից թեթև»,- հայտարարել է Էզուգբայան:
Նրա խոսքով` այսօրվա 2 հաստատված դեպքերը բեռնատարների վարորդներ են:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր թվով 926 մարդ, բուժվել է 791 պացիենտ, մահացել՝ 15-ը: