
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն խոսել է աշնանը կայանալիք ընտրությունների և նոր ուսումնական տարվա մասին:
Նրա խոսքով՝ Վրաստանի համաճարակային այսօրվա իրավիճակը լավագույններից է տարածաշրջանում, ինչը հնարավորություն կտա մի շարք գործընթացներ վերականգնել:
«Այս համաճարակի պայմաններում մի շարք երկրներում ընտրությունները հետաձգվեցին, մյուսներում անկցացրեցին ընտրությունները: Համաճարակային այսօրվա մեր իրավիճակը լավագույններից է տարածաշրջանում, ինչը հնարավորություն է տալիս, որ երկրում անցկացվեն ընտրություններ, ուսումնական գործընթացը սկսվի և տարբեր միջոցառումներ ծավալվեն»,- հայտարարել է Գամկղրելիձեն:
Լուսանկարը՝ radiotavisupleba.ge