
Եվրոպամետ բողոքի ցույցերի 61-րդ օրը Թբիլիսիում և շրջաններում նախատեսված են շուրջ 10 հանրահավաք և երթ։ Մայրաքաղաքից բացի, բողոքի ցույցեր կանցկացվեն Վրաստանի 5 խոշոր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Թելավիում, Քութաիսիում, Ախալցխայում։
Այսօր նախատեսված բողոքի ակցիաների ցանկը` ստորև.
Թբիլիսի
15:00 – Հրապարակային դասախոսություն՝ «Ճարտարապետությունը տոտալիտար պետությունում», Արվեստի ակադեմիայի արհեստանոցում
19:00 – Երթ Թբիլիսիի Պետական համալսարանի առաջին մասնաշենքից
19:00 – Բողոքի ակցիա Հանրային հեռուստաընկերության մոտ
19:00 – Հանրահավաք Վրաստանի խորհրդարանի դիմաց
20:00 – Երթ դեպի Հանրապետության հրապարակ
Ախալցխա
18:00 – «Ո՛չ ռուսական ռեժիմին», Շոթա Ռուսթավելու հուշարձանի մոտ
Բաթումի
19:00 – «Հայրենիքի ծառայության մեջ», Սահմանադրական դատարանի մոտ
Զուգդիդի
18:00 – «Պայքար մինչև հաղթանակ», մարզպետարանի դիմաց
Թելավի
18:00 – Բողոքի ակցիա Թելավիում, քաղաքապետարանի դիմաց,
Քութաիսի
19:00 – «Այո Եվրոպային, ոչ Ռուսաստանին», Քութաիսիի քաղաքապետարանի դիմաց։
Ցուցարարների հիմնական պահանջն անփոփոխ է՝ նոր ընտրությունների անցկացում, բերման ենթարկված ցուցարարների ազատ արձակում։