Վրաստանում եվրոպամետ ցույցերը շարունակվում են։ Այսօր` դեկտեմբերի 16-ին կայանալիք ակցիաների ժամանակացույցը ստորև.
- 12։00` Հունգարիայի դեսպանատան մոտ. ակցիա` «Աջակցեք վրաց ժողովրդի կամքին»,
- 12։00` Առաքիչների երթ Առողջապահության նախարարությունից դեպի Թբիլիսիի քաղաքային դատարան,
- 14։00` «Առողջությունը և կյանքը յուրաքանչյուրի իրավունքն է»` ակցիա Առողջապահության նախարարության տարածքում,
- 15։00` Տատիկների ու պապիկների երթ մետրոյի «Ռուսթավելի» կայարանից դեպի Վրաստանի խորհրդարան,
- 16։00` Կինոգործիչների երթ «Ապոլո» կինոթատրոնից դեպի Վրաստանի խորհրդարան,
- 17։00` «Գրականության երթ» Իլիա Ճավճավաձեի թանգարանի տարածքից,
- 19։00` Բողոքի ցույց Վրաստանի խորհրդարանի դիմաց,
- 20։00` Հանրահավաք «Հյուրընկալիր Եվրամիությանը» Հանրապետության հրապարակի տարածքում։
Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգ չի ներառի մինչև 2028 թվականը։