«Ընդդիմադիր բոլոր կուսակցությունները պետք է կարողնանան համախմբվել՝ ընդդեմ Բիձինա Իվանիշվիլիի»,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան: Նրա խոսքով՝ կարևոր է, որպեսզի «իշխանական» թեկնածուն չհաղթի նաև երկրորդ փուլում, այդ պատճառով անհրաժեշտ է համախմվել Գրիգոլ Վաշաձեի շուրջ:
«Մենք շատ լուրջ տարակարծություններ ունենք «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ: Այնուամենայնիվ, այսօրվա ամենամեծ խնդիրը Սալոմե Զուրաբիշվիլիի պարտությունն է: Ժողովուրդը որոշել է, որ սա կարող է անել Գրիգոլ Վաշաձեն և մենք, համապատասխանաբար, նրա հետ կսկենք քննարկումներ այս խնդրի լուծման համար: Ցանկացած ընդդիմության խնդիրն իշխանության դեմ պայքարն ու իշխանափոխությունն է», — ասել է Խոշտարիան:
Հիշեցնենք, որ «Եվրոպական Վրաստանը» առաջինն էր, որի նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն exit-poll-երի հրապարակումից անմիջապես հետո հայտարարեց, որ երկրորդ փուլում աջակցելու է Գրիգոլ Վաշաձեին:
Լուսանկարը՝ tabula.ge