Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստին խոսքով հանդես կգա:
Զուրաբիշվիլիի ելույթը նախատեսվում է Թբիլիսիի ժամանակով 19:00-20:30 ընկած ժամանակահատվածում:
Նախագահի աշխատակազմի տեղեկատվությամբ, այս տարի գլխավոր դեբատների հիմնական թեմաներն են՝ աղքատության վերացումը, որակյալ կրթությունը և կլիմայի ուղղությամբ նոր գործողությունների բազմակողմանի ջանքերի մոբիլիզացումը:
Հատկանշական է, որ ինչ Վրաստանն անցել է խորհրդարանական կառավարման, սա առաջին դեպքն է, երբ երկրի նախագահն է ելույթ ունենալու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին: Նախկինում Վրաստանի անունից ելույթ էին ունենում երկրի վարչապետերը: