Այսօր Վրաստանի խորհրդարանին կներկայացվի 2020 թվականի վերանայված պետբյուջեի նախագիծը: Վրաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Գիորգի Կակաուրիձեն Առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է, որ կառավարությունն այսօր մինչև օրվա վերջ փաստաթուղթը կուղարկի խորհրդարան:
Փոխնախարարը չի մանրամասնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել 2020 թվականի պետբյուջեի նախագծում:
«Մանրամասների մասին ես կխոսեմ, երբ բյուջեի նախագիծը խորհրդարան կներկայացվի», — ասաց Կակաուրիձեն:
Պետբյուջեի նախագծի վերանայված տարբերակի քննարկումները կսկսվեն հանձնաժողովների ձևաչափով: Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը պետք է հաստատվի մինչև աշնանային նստաշրջանի ավարտը: