
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, ընթացիկ շաբաթվանից կորոնավիրուսի դեմ կպատվաստվեն կառավարության և խորհրդարանի անդամները:
Խորհրդաանի պատգամավորների պատվաստման գործընթացը մեկնարկում է այսօր:
Խորհրդի որոշմամբ՝ առաջիկայում պատվաստվելու համար առանձնացվել են առաջնահերթային խմբեր, որոնք են տուրիզմի և ընդհանուր հյուրընկալության հատվածի աշխատողները, հանրային տրանսպորտի վարորդները և հսկիչները: