
Այսօր Վրաստանում բացառության կարգով ժամը 21:00-05:00-ը կհանվի տեղաշարժի արգելքը:
Կառավարությունը նշված որոշումը կայացրել է քաղաքացիներին լիարժեք տոները նշելու հնարավորություն տալու համար, սակայն բնակչությանը կոչ է արվում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Նոր Տարին նշել նեղ ընտանեկան միջավայրում և առանց հյուրընկալությունների:
Տեղաշարժի արգելքը չի գործի նաև Սուրբ Ծննդի գիշերը՝ հունվարի 6-ին: