
Այսօր Վրաստանը ստանալու է կորոնավիրուսի ախտորոշման համար նախատեսված արագ թեստերի առաջին խմբաքանակը: Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ թեստերը ընտրվել են ամերիկացի և կորեացի մասնագետների օգնությամբ:
«Չորեքշաբթի օրվանից արդեն կարող ենք իրականացնել բնակչության նպատակային ստուգում: Իհարկե սա շատ կօգնի մեր բժիշկներին և համաճարակաբաններին, որպեսզի ժամանակին հայտնաբերեն կորոնավիրուսի առկայությունը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր նախարարը:
Տիկարաձեի հայտարարությամբ բավական քանակի թեստերը կբերվեն 4 փուլով մարտի 24-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում: Նախարարի խոսքով, արագ թեստերը կորոնավիրուսով վարակը որոշում են առաջին-երկրորդ օրը: