
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովն այսօր կքննարկի բնական գազի՝ Թբիլիսիում և շրջաններում մատակարարող ընկերությունների՝ «Ղազտրանսգազ-Թբիլիսի», «Սոկար Ջորջիա Գազ» և «Սաքորգազ»-ի մատակարարման, բաշխման և սպառման սակագները:
Այժմ «Ղազտրանսգազ-Թբիլիսի»-ի սպառողական սակագինը մեկ խորանարդ մետրի համար կազմում է 46,153 թեթրի, «Սոկար Ջորջիա Գազինը»՝ 56,940 թեթրի, իսկ «Սաքորգազինը»՝ 57,011 թեթրի:
Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի հանրային նիստը կմեկնարկի ժամը 12:00-ին: