Այսօր Թեթրիծղարոյի մունիցիպալիտետի Դիդգորիի դաշտավայրում նշվում է «Դիդգորոբան» (Դիդգորի օր) ժողովրդական տոնակատարությունը:
Միջոցառման կազմակերպիչների տեղեկատվությամբ, Դիդգորիի հուշարձանի տարածքը հյուրերին կներկայանա որպես թանգարան բաց երկնքի տակ:
Կստեղծվեն հատուկ տարածքներ վրացական արվեստի նմուշների ցուցադրման համար, կներկայացվի ավանդական տարազը, խոհանոցը, գինին և այլն: Տեղի կունենա համերգ, որին հանդես կգան մի շարք հայտնի էստրադային և ժողովրդական երգիչներ:
«Դիդգորոբան» Վրաստանի ժողովրդական տոներից է, որը նշվում է ամեն տարվա օգոստոսի 12-ին՝ ի պատիվ 1121 թվականին Դավիթ Շինարարի օրոք Դիդգորիի ճակատամարտում սելջուկ թուրքերի ջախջախմանը։ Այս ճակատամարտում վրացիները տարան լիարժեք հաղթանակ: