
Այսօր Վրաստանի խորհրդարանի դիմաց ժամը 19:00-ին կանցկացվի թվով 7-րդ բողոքի ակցիան: Ցուցարարների պահանջները նույնն են՝ Ռուսթավելիի պողոտայում հանրահավաքները կշարունկվեն այնքան ժամանակ քանի դեռ Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան հրաժարական չի տվել:
Ցուցարարները նաև պահանջում են հունիսի 20-ի լույս 21-ի գիշերվա ակցիան ցրելու հետևանքով ձերբակալվածներին ազատ արձակել:
Իրավապահների և ցուցարարների բախման հետևանքով վիրավորվեց շուրջ 240 հոգի, որոնցից 80-ը ոստիկան: