Այսօր Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում տեղի կունենան նախարարների կաբինետի ներկայացուցիչների լսումները, որից հետո խորհրդարանը կհաստատի նոր կառավարության կազմը:
Նոր կառավարության կազմում միակ նոր դեմքը Վրաստանի Արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն է: Մնացած բոլոր պաշտոններում վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան ներայացրել է նախկին նախարարներին:
Կառավարության անդամների թեկնածուներն են՝
- Վարչապետի թեկնածուն է Գիորգի Գախարիան,
- Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը՝ Մայա Ցքիթիշվիլին,
- Արդարադատության նախարարը՝ Գոչա Լորթքիփանիձեն,
- Ներքին գործերի նախարարը՝ Վախթանգ Գոմելաուրին,
- Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը` Նաթիա Թուրնավան,
- Արտաքին գործերի նախարարը` Դավիթ Զալկալիանին,
- Ֆինանսների նախարարը Իվանե Մաճավարիանին,
- Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը` Միխեիլ Չխենկելին,
- Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության նախարարը` Էկատերիե Տիկարաձեն,
- Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարը` Լևան Դավիթաշվիլին,
- Պաշտպանության նախարարը՝ Իրակլի Ղարիբաշվիլին,
- Հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարարը՝ Թեա Ախվլեդիանին: