Հունվարի 24-ի ժամը 19:00-ին Վրաստանի մի շարք քաղաքներում երթ կանցկացվի, որոնց կմասնակցեն քաղբանտարկյալների ընտանիքների անդամները, հարազատները, ընկերները, և աջակիցները։
Երթի մասին տեղեկությունը տարածվել է Daitove խմբում։
«Բանտում է գտնվում 53 քաղբանտարկյալ, նրանց ազատ արձակումը բողոքի ակցիայի հիմնական պահանջներից է։ Այսուհետ ամեն ուրբաթ, ի նշան նրանց հետ համերաշխության և ազատ արձակման պահանջի, երթեր ենք կազմակերպելու Վրաստանի տարբեր քաղաքներում։ Առաջին երթը կանցկացվի ուրբաթ՝ հունվարի 24-ին, ժամը 19:00-ին։
Երթին մասնակցելու են քաղբանտարկյալների ընտանիքների անդամները, հարազատները, ընկերները, հարևանները, գործընկերները, խղճի բանտարկյալների համախոհները, և մենք բարձրաձայն կհնչեցնենք մեր անհամաձայնությունը Իվանիշվիլիին և նրա ենթականերին։ Միացե՛ք մեզ և բազմապատկեք ձեր ձայնը խղճի բանտարկյալների ազատ արձակման պահանջին»: