
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում հանդիպում կանցկացնի Ջիբրալթարի հավաքականի հետ:
Վրացի ֆուտբոլիստերը արդեն Ջիբրալթարում են և պատրաստվում են խաղին:
Վրաստանի ֆուտբոլի հավաքականը 5 միավորով D խմբում զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը: Ջիբրալթարը առանց միավորների վերջին տեղում է:
Խաղը տեղի կունենա Թբիլիսիի ժամանակով 22:45-ին: Հանդիպմանը կարող եք հետևել Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում:
Հատկանշական է, որ այսօր՝ ժամը 20:00-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմրցի Ֆինլանդիայի ընտրանու հետ: