
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի պետական դրոշի օրվա կապակցությամբ իր ելույթում խոսել է միասնության կարևորության մասին՝ նշելով, որ առանց միասնության դրոշը կորցնում է իր ուժն ու նպատակը:
Նախագահի խոսքով, վրաց ժողովուրդը պարտավոր է հասնել միասնության.
«Մենք պարտավոր ենք, անկախ ամեն ինչից, հասնել այն մեծ ուժին, որը կոչվում է ժողովրդի միասնություն։ Ես դիմում եմ երիտասարդներին՝ այս դրոշը ձեզ է պատկանում, դու պետք է այն պաշտպանեք՝ հասցնելով այնտեղ, որտեղ մեր երկրի ապագան է»:
Նախագահն ընդգծել է՝ հաղթանակներ է մաղթում երկրի պետական դրոշին, որը լինելու է Վրաստանի մշտական խորհրդանիշը։
Վրաստանում երեկ՝ հունվարի 14-ին, նշվեց պետական դրոշի օրը։ Ավանդույթի համաձայն, տոնի առթիվ երկրի պետական դրոշները ծածանվում են ամենուր։