
Այսօր՝ ապրիլի 22-ին վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը՝ Ավագ (կարմիր) ուրբաթը։
Այսօր վրաց Ուղղափառ եկեղեցու ծխականները ձու են ներկում, պատրաստում զատկական թխվածքներ:
Ավագ ուրբաթը Վրաստանում պաշտոնապես ոչ աշխատանքային օր է։
Ավագ ուրբաթը նշվում է բոլոր քրիստոնյա եկեղեցիների կողմից։ Հայ Առաքելական եկեղեցին այն այս տարի նշեց ապրիլի 15-ին։