
Նախորդ ամիս վիրահայ երիտասարդների համար կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցույթի ընթացքում Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանը հաղթող ճանաչված թիմին և իրեն լավագույնս դրսևորած մեկ այլ թիմի՝ որպես պարգևատրում խոստացել էր եռօրյա ճանաչողական այց կազմակերպել դեպի Հայաստան։
Այսօր հայ գիտակները մեկնեցին Հայաստան, որտեղ նրանք հնարավորություն կունենան ծանոթանալ Երևանի և Էջմիածնի տեսարժան վայրերին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը: