
Այսօր Վարշավայից Թբիլիսի կվերադառնա Վրաստանի 170 քաղաքացի: Հատուկ չվերթը կիրականացնի Myway Airlines ավիաընկերությունը:
Վրաստան վերադարձած քաղաքացիները օդանավակայանից կտեղափոխվեն կարանտինային գոտի:
Ըստ ավիաընկերության՝ Վրաստանի կառավարությունում գործող համակարգող խորհրդի կողմից որոշված ավիաչվերթների շրջանակներում հուլիսին նախատեսված է ևս մի քանի չվերթ՝ Բարսելոնայից, Ռոմայից, Փարիզից և Աթենքից: