
Այսօր նշվում է ուսանողների համաշխարհային օրը, որին միանում են նաև վրաստանյան բուհերը:
Թբիլիսիի պետական համալսարանը ևս շնորհավորական ուղերձ է հղել բոլոր ուսանողներին:
«Շնորհավոր հատկապես քսանհինգ հազար խելացի, ծույլ, երբեմն շատ զայրացած, նպատակասլաց երիտասարդների օրը:
Մաղթում եմ ձեզ զարգացման մշտական ձգտում, մասնագիտական առաջընթաց և հետաքրքիր ուսանողական կյանք», — նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ուսանողների միջազգային օրը հիմնադրվել 1941 թվականի նոյեմբերի 17-ին Լոնդոնում, Ուսանողների միջազգային կոնգրեսում՝ ի հիշատակ չեխ հայրենասեր ուսանողների, իսկ 1946 թվականից այն նշվում է ամբողջ աշխարհում։