Այսօր ուսանողները բողոքի ակցիա կանցկացնեն

Այսօր` մարտի 26-ի ժամը 19։00-ին նախատեսված է ուսանողների բողոքի ակցիան, որն սկսվելու է Կառավարության վարչակազմի շենքի մոտից և ընթանալու է դեպի Ռուսթավելիի պողոտա։

«Մենք պայքարելու ենք մինչև վերջ և անպայման պաշտպանելու ենք այն տարածքները, որոնք պատկանում են մեզ՝ ուսանողներիս։

Կառավարության վարչակազմի շենքի մոտից երթով շարժվելու ենք դեպի բողոքի էպիկենտրոն՝ Ռուսթավելիի պողոտա»,- սոցցանցերում գրել են հանրահավաքի կազմակերպիչները։

Հիշեցնենք, այսօր եվրոպամետ բողոքի ակցիաների 119-րդ օրն է։ Ցուցարարների պահանջները մնում են անփոփոխ` նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։