
Այսօր Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի ընտրություններն են:
Ռեկտորի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու: Թեկնածուների հարցազրույցները կանցկացվեն ZOOM հարթակի միջոցով:
Քվեարկությունը տեղի կունենա ԹՊՀ առաջին մասնաշենքում, որից հետո ընտրական հանձնաժողովը արդյունքները կներկայացնի Գիտական խորհրդին:
Ընտրությունների արդյունքները ուժի մեջ են մտնելու 2020 թվականի սեպտեմբերի 24-ից՝ գործող ռեկտորի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո: