
Այսօր Վրաստանի խորհրդարանը «նախարարի ժամ» ձևաչափով կլսի Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիին:
Ինչպես հայտարարել է խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն, պետնախարար կխոսի Վրաստանի բռնագրաված տարածքների վերաբերյալ հարցերից և այս առումով ստեղծված իրավիճակից:
«Նախարարի ժամը» նոր կանոնակարգով որոշված ձևաչափ է, որը ենթադրում է խորհրդարանի լիագումար նիստին կառավարության անդամների կառավարության ծրագրի մասին զեկույցով հանդես գալ, որից հետո անցկացվում են բանավեճեր: