
Այսօր՝ ժամը 18:00-ին կավարտվի միասնական ազգային քննությունների գրանցումը: ԿԳ նախարարության գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հետաքրքրվող անձանց կոչ է անում ժամանակին գրանցում անցնել, հակառակ դեպքում այսօր ժամը 18:00-ից հետո հնարավոր չի լինի քննությունների համար գրանցվել:
Գրանցումը հասանելի է միայն առցանց տարբերակով` գնահատման ու քննությունների ազգային կենտրոնի կայքում` online.naec.ge: Կայքը պարունակում է ուսուցիչներին ու դիմորդներին հետաքրքրող ողջ ինֆորմացիան:
Մարտի 1-31-ը դիմորդների համար առաջին փուլն է համարվում, այն հաջողությամբ անցնելու դեպքում մինչև ապրիլի 15-ը ներառյալ կարելի է տվյալներում փոփոխություններ անել` մասնավորապես փոխել առարկա կամ լեզու: