
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր «Ազգերի լիգա»-ի երկրորդ փուլում ուժերը կչափի Ալբանիայի ազգային ընտրանու հետ։ Հանդիպումը կանցկացվի Տիրանայում և կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 22:45-ին։
Հիշեցնենք, որ խմբի առաջին խաղում Վրաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթել է Չեխիայի ֆուտբոլի հավաքականին։
Ալբանիայի հավաքականը ևս առաջին փուլի ֆոտբոլային հանդիպումն Ուկրաինայի դեմ հաղթանակով ավարտեց։
Թբիլիսիի Առաջին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ֆուտբոլային հանդիպման հանրային ցուցադրությունը։