
Այսօր Վրաստանի կառավարության նոր կազմի լսումները կշարունակվեն խմբակցությունների ձևաչափով և վարչապետի ու նախարարների թեկնածուներին կլսեն ընդդիմադիր «Ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» խմբակցությունները:
Ավելի վաղ «Ազգային շարժումը» բոյկոտ էր հայտարարել և չէր պատրաստվում կառավարության նոր կազմի թեկնածուների հետ հանդիպել, սակայն սեպտեմբերի 5-ի խմբակցության նիստին այս որոշումը փոխվեց:
Սեպտեմբերի 7-ին կառավարության նոր կազմին կլսեն «Հայրենասերների դաշինք» և «Սոցիալ Դեմոկրատների», ինչպես նաև խորհրդարանական մեծամասնության կազմում ընդգրկված խմբակցությունները:
Սեպտեմբերի 8-ին նշանակված է խորհրդարանի լիագումար նիստ, որի ընթացքում տեղի կունենա Վրաստանի կառավարությանը վստահություն հայտնելու հարցի քննարկումը: