
Այսօր վրաց ուղղափառ եկեղեցին հիշում է Սբ. Եղիային՝ մեծագույն մարգարեներից մեկին, որ դեռ մանկուց իրեն նվիրել է Աստծուն։ Բազում հրաշքներ են կապված սրբի անվան հետ, հայտնում է՝ Վրաստանի կրոնական գործերի պետական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ այսօր նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս Իլյա Երկրորդի հրեշտակի օրն է։
«Այսօր Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հրեշտակի օրն է։ Կրոնական հարցերի պետական գործակալությունը շնորհավորում է Վեհափառ Հայրապետին Հրեշտակի տոնի առթիվ, մաղթում առողջություն, արիություն և երկար տարիների կյանք՝ ի բարօրություն մեր հայրենիքի»,- նշված է հաղորդագրության մեջ։