
Այսօր՝ մարտի 28-ի ժամը 19:00-ին Հերոսների հրապարակում տեղի կունենա բողոքի ցույց։
«2008-ի ռուս-վրացական պատերազմում մեր հերոսները պայքարեցին հանուն ազատության, հանուն երկրի ինքնիշխանության, մեր ապագայի. այսօր ռեժիմը փորձում է վերաշարադրել պատմությունը»:
Մարտի 28-ին՝ ժամը 19:00-ին, հավաքվելու ենք Հերոսների հուշահամալիրի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին և ասելու, որ մեր հերոսներին վիրավորելը դավաճանություն է մեր հայրենիքի նկատմամբ»,- ասված է հանրահավաքի հաղորդագրության մեջ։
Նշենք. այսօր եվրոպամետ ցույցի 121-րդ օրն է։ Ցուցարարները պահանջում են նոր ընտրություններ և բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների ազատ արձակում։