Հոկտեմբերի 27-ին Վրաստանում նշվում է կառավարության նախաձեռնությամբ հաստատված «Ուսուցչի ազգային օրը»։ Օրվա կապակցությամբ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում տեղի կունենա «Ուսուցչի ազգային մրցանակ 2023»-ի հանձնման արարողությունը։
Մրցույթի անցկացման նպատակը լավագույն ուսուցիչներին բացահայտելն է, գաղափարի հեղինակը կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին է։
Հիշեցնենք, որ «Ուսուցչի ազգային մրցանակ 2023»-ի տասնյակում ընդգրկված է նաև Ռադիոնովկա գյուղի հանրային դպրոցի հայազգի ուսուցչուհի Մանուշակ Մկրտչյանը։
Իսկ 2023 թվականի Ուսուցչի ազգային մրցանակի եզրափակիչ փուլ անցած ուսուցիչներն են․
- Ինա Իմեդաշվիլի,
- Մարինե Կվարացխելիա,
- Նինո Նիպարիշվիլի,
- Նինո Փսուտուրի,
- Քամրան Ափանդիև։