
Այսօր Գորիում նշել են Իոսիֆ Ստալինի ծննդյան 139-ամյակը: Կոմունիստական կուսակցության անդամները և նրանց աջակիցները կարմիր դրոշներով և խորհրդային խորհրդանիշներով Ստալինի տուն-թանգարանի բակում ակցիա են անցկացրել:
Ավելի ուշ նրանք քայլերթով շարժվել են Գորիի սակրեբուլոյի մոտ, որտեղ ավելի վաղ կանգնեցված էր Ստալինի արձանը:
Երթի մասնակիցները ևս մեկ անգամ դատապարտել են արձանի ապամոնտաժման փաստը՝ երկրի իշխանություններին կոչ անելով այն խնամքով պահել: Փոխանցում է Rustavi 2-ը: