
Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանիի խոսքով, այսօր կլինիկայից 8 պացիենտ դուրս կգրվի:
Ռատիանին լրագրողներին ասել է, որ կլինիկայից վաղը կրկնակի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս կգրվի ևս 17 պացիենտ: Այս պահին կլինիկայում կորոնավիրուսով վարակված 90 պացիենտ կա:
Ինչ վերաբերում է կլինիկայում գտնվող 3 անչափահասին, ապա Ռատիանիի խոսքով, նրանց անալիզներն այսօր կուղարկվեն կրկնակի ստուգման, իսկ երկու անգամ բացասական պատասխան ստանալու դեպքում, նրանք ևս դուրս կգրվեն կլինիկայից: