Այսօր ինչպես աշխարհի շատ երկրներում, Վրաստանում ևս նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Օրը աշխարհի շատ երկրներում նշվում է 1950 թվականից՝ հիշեցնելով, որ պետությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր երեխայի բարեկեցությունը, ներառյալ կյանքի և առողջության իրավունքի իրացումը, կրթության մատչելիությունը և համապատասխան կենսապայմանները: Տոնը հաստատվել է Փարիզում՝ Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։
Վրաստանի քաղաքներում ամեն տարի անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանությանը, այգիներում և հրապարակներում ստեղծվում են երեխաների զվարճանքի համար պայմաններ։