
Հանրահավաքի 15-րդ օրը խորհրդարանի մոտ հայտնի երգիչներ և երգչախմբեր բռնազավթման դեմ ցույց-համերգ են կազմակերպել: Կազմակերպիչների խոսքերով, այսօր ցույցին ելույթներ չեն լինի և բեմից միայն երգեր և երաժշտություն է լսվելու:
«Բողոքի 15-րդ օրը որոշել ենք մեծ համերգ կազմակերպել և հրավիրել բոլոր այն երգիչներին, որոնք կիսում են մեր պահանջները: Համերգը խորհրդանշական անուն է ունենալու` «Երաժիշտները բռնազավթման դեմ» և կտեսնենք բազմաթիվ մենակատարների կամ վրացական խմբերի, որոնք հայտնի են և մեծ աջակցություն ունեն: Բնական է, երբ արվեստի գործիչները միանում են բողոքի ակցիաներին, այն ավելի է հզորանում»,- հայտարարել է կազմակերպիչներից մեկը` Գիգա Մաքարաշվիլին: