Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը առաջին պաշտոնական այցով կժամանի Վրաստան:
Արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ այցի շրջանակներում տեղի կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Գիորգի Գախարիայի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակ Կախաբեր Կուչավայի և Վրաստանի խորհրդարանի անդամների հետ:
Այցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշակոթողին, ինչպես նաև հարգանքի տուրք կմատուցի Ադրբեջանի նախագահ, ազգային հերոս Հեյդար Ալիևի հուշարձանին: