
Այսօր Աջարիայում պաշտոնապես բացվում է տուրիստական սեզոնը: Ըստ Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի, այսօր սեզոնի բացման հետ կապված Բաթումիի բուլվարում նախատեսվում են տարբեր միջոցառումներ: Ինչպես նաև տարածաշրջանում գործող բոլոր թանգարաններ մուտքը կլինի անվճար:
Այս պահի դրությամբ Աջարիայի ուղղությամբ կանոնավոր չվերթներ են իրականացվում Ուկրաինայից, Իսրայելից, Բելառուսից, Ղազախստանից, Սաուդյան Արաբիայից ու Թուրքիայից: Շուտով դեպի Բաթումի թռիչքները կսկսվեն Դուբայից և Լեհաստանից: Բացվել են ցամաքային սահմանները, և տարածաշրջանի այցելուները գալիս են նաև հարևան երկրներից:
Աջարիայի տուրիստական հաստատությունը, հյուրանոցներն ու սննդի կետերը շարունակում են ներդնել համատեղ կանոնակարգեր և չափանիշներ` ամառային զբոսաշրջության սեզոնն անվտանգ անցկացնելու համար:
Աջարիայում տուրիստական սեզոնի պաշտոնական բացումից մեկ օր առաջ սկսվել է տուրիզմի և մշակույթի ներկայացուցիչների զանգվածային պատվաստման գործընթացը: