
Այսօր՝ հունվարի 6-ին, վրաց ուղղափառ եկեղեցու սբ ծնունդի տոնին հավատացյալների մասնակցելու նպատակով, Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որ երկամսյա սահմանափակումների շարքում որպես երկրորդ բացառություն այսպես կոչված «պարետային ժամը» չի գործի: Այսինքն, 21:00-ից 05:00 տևած ժամանակահատվածում այսօր հնարավոր կլինի տեղաշարժվել:
Առաջին անգամ որպես բացառություն, այս արգելքը չի գործել Նոր տարվա գիշերը: