Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը հայտնել է, որ այս տարվանից որոշ դպրոցներում կուսումնասիրվի վրացերենը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարը չի հստակեցրել, թե որ դպրոցներում կուսումնասիրվի վրացերենը, սակայն վստահեցրել է, որ պատրաստ են սկսել այդ գործընթացը:
«Սահմանամերձ և ոչ սահմանամերձ դպրոցներում կուսումնասիրվի վրաց լեզուն»,- ասել է Դումանյանը՝ չհստակեցնելով մանրամասները: