
2023 թվականի հունվարի 1-ից մինչ օրս Վրաստանում տրվել է 178 556 կենսաչափական անձնագիր, հայտնում է Պետական ծառայությունների գործակալությունը։
Նշենք, որ Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիրը Արդարադատության նախարարության կողմից տրամադրված անձը հաստատող փաստաթուղթ է, որի հավաստիությունը ճանաչված է միջազգային մակարդակով։
Կենսաչափական անձնագիր տրվում է Վրաստանի ցանկացած տարիքի քաղաքացու։