Կրթության և գիտության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն, այս տարի Վրաստանում 109 դպրոց առաջին դասարանցի չի ունենա:
Առաջին դասարանցիներ չեն լինի Շուախեվիի մունիցիպալիտետի 10 հանրային դպրոցներում, Խուլոյի մունիցիպալիտետի՝ 8, Ամբրոլաուրիի՝ 6, Սամցխե-Ջավախեթիի տարբեր մունիցիպալիտետների 10 դպրոցներում, Ցագերիի մունիցիպալիտետի 9 և Դուշթիի 7 հանրային դպրոցներում:
1-ից 10 առաջին դասարանցի է գրանցվել 1056 հանրային և շուրջ 45 մասնավոր դպրոցներում:
Հանրային դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման գործընթացն ավարտված է: 2019 ուսումնական տարվա համար 53 506 առաջին դասարանցի է գրանցվել: Այստեղից հանրային դպրոցներում գրանցվել է 47 563, իսկ մասնավոր դպրոցներում՝ 5 943 աշակերտ: