
Թբիլիսիում 2020 թվականին ծրագրվում է ապամոնտաժել 14 մանկապարտեզ: Ինչպես հայտարարել են Թբիլիսիի հանրային մանկապարտեզների կառավարման ծառայությունից, արդեն մեկնարկել է Դիղոմիի մանկապարտեզի ապամոնտաժումը, մնացած 13 մանկապարտեզների հետ կապված փաստաթղթերն արդեն պատրաստվում են:
Թբիլիսիի հանրային մանկապարտեզների կառավարման ծառայության ղեկավար Կախաբեր Գվանցելաձեն հայտարարել է, որ մանկապարտեզների ապամոնտաժումը 2-ամյա նախագիծ է, որի իրականացման համար միայն ընթացիկ տարվա ընթացքում նախատեսված է տրամադրել 5 մլն լարի:
«Մանկապարտեզների շենքերը Սամխարաուլիի անվան հետազոտական բյուրոյի կողմից գնահատվել են որպես վթարային: Որոշում է կայացվել, որ այդ շենքերը կապամոնտաժվեն, դրանց փոխարեն կկառուցվեն նորերը»,- ասել է Գվանցելաձեն: