Վրաստանի դպրոցներում ավարտական քննությունների չեղարկումից հետո շեշտը կդրվի 6-րդ և 10-րդ դասարաններում աշակերտների գիտելիքները ազգային մակարդակով ստուգելու վրա: Այս մասին ասել է Վրաստանի Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Իրինա Աբուլաձեն։
Փոխնախարարը միևնույն ժամանակ ընդգծել է, որ կրթական բարեփոխումների նախագծի մշակման աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն, այս տարի չի ծրագրվում քննություններ անցկացնել 6-րդ և 10-րդ դասարանցիների համար:
«Կրթական նոր մոդելի վրա աշխատում ենք միջազգային գործընկերների հետ՝ ցանկանալով 2020-ի գարնանն արդեն ունենալ նոր գործիք՝ կենտրոնացված կարգով քննությունների անցկացման համար»,- ասել է Իրինա Աբուլաձեն: