«Մենք բոլորս գիտենք, որ այս տարածաշրջանը ներդրումային զգալի ներուժ ունի, քանի որ օգտագործում ենք միասնական քաղաքականություն՝ նվազեցնելով առևտրի խոչընդոտները և բարելավելով կապը», — այս մասին Թբիլիսիում անցկացվող «Մետաքսե ճանապարհ» ֆորումի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ըստ Գախարիայի, Վրաստանի կառավարության հիմնական նպատակներն են՝ ավելի շատ աշխատատեղեր ստեղծելը, խաղաղության և կայունության ապահովումը:
«Անհրաժեշտ է ջանքերը միավորել անվտանգության, ուժեղ տնտեսություն ստեղծելու համար և այստեղ մենք առաջարկում ենք եզակի հնարավորություն կապիտալ ներդրումների, առևտրի և նորարարությունների համար՝ հիմնվելով մեր աշխարհագրական դիրքի և բիզնեսի համար բարենպաստ միջավայրի վրա», — ասել է Գախարիան:
Գախարիայի խոսքով՝ Վրաստանն այս տարածաշրջանի դարպասն է և նպատակն է ինտեգրվել ոչ միայն Արևելքին և Արևմուտքին, այլև Հյուսիսի ու Հարավի հետ: