Վրաստանի Հիվադությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն խոսել է երկրում ստեղծված համաճարակային իրավիճակի և սահմանափակումների վերացման մասին:
Նրա խոսքով, Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության երկրորդ ալիքը բավական ծանր ընթացք է ունեցել և եթե հիմա պահպանվեն բոլոր կանոնակարգերն ու դիմակ կրելու ցուցանիշը հասնի մինչև 95 տոկոսի, հետագա դժվարություններից հնարավոր կլինի խուսափել:
Գամկղրելիձեն նաև նշել է, որ այս պահին երկրում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքի, այսպես կոչված «պարետային ժամի» չեղարկման հարց չի քննարկվում:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի խոսքով՝ սահմանափակումների հետագա մեղմացումը կախված կլինի թե ինչ արդյունք կտան փետրվարի 8-ի և 15-ի մեղմացումները, քանի որ մարդկանց շարժը էականորեն ավելանալու է և եթե կայունություն պահպանվի՝ հնարավոր կլինի քննարկել սահմանափակումների հետագա մեղմացման հարցը: