
«Եվրոպական Վրաստան»-ը առաջիկա ծրագրերի մասին որոշում կկայացնի այսօր: Նշվում է, որ կուսակցության քաղխորհրդի նիստում կքննարկվի ընտրություններից հետո կուսակցության որդեգրած ռազմավարությունը։
«Եվրոպական Վրաստան»-ում համամիտ են միավորված ընդդիմության դիրքորոշման հետ, որ նախագահական ընտրությունները լեգիտիմ չեն։
«Ունենք իբր ընտրված նախագահ, որը չի արտահայտում Վրաստանի բնակչության կամքը։ Բնական է, որ այս իրավիճակը պահանջում է բոլոր պատասխանատու քաղաքական ուժերի կոնկրետ արձագանքը։ Հենց այս հարցով մենք քննարկում կունենանք քաղխորհրդի նիստում: Այս քայլերի նպատակը իշխանափոխությունն է»,- կուսակցության առաջնորդներից Սերգի Կապանաձեի խոսքերն է մեջբերում Rustavi 2-ը: