Այս քաղաքականությունը դեպի Ռուսաստան է տանում. Մարգվելաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասում է, որ իշխող «Վրացական երազանք»-ի վարած քաղաքականությունը դեպի Ռուսաստան է տանում:

Մարգվելաշվիլին «Մթավարի արխի»-ի եթերում շեշտել է, որ եթե Վրաստանը կորցնի Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի աջակցությունը, ապա Ռուսաստանը հաստատ կգա:

«Այս քաղաքականությունը գնում է դեպի Ռուսաստան: Սա ռուսական նախագիծ է․ ինքնուրույն է արվում, թե ուրիշների հրահանգով է, նշանակություն չունի», — ասում է նախկին նախագահը:

Հարցին, թե երբ է ինքը հասկացել, որ կառավարության քաղաքականության ուղղությունը դեպի Ռուսաստան է, Մարգվելաշվիլին մեջբերել է Արևմուտքից ստացած քննադատական նամակները՝ նշելով․

«Ուրիշ ժամանակ ես սրանք կհամարեի որպես չարաշահումներ: Չարաշահումներ, որոնք պատահում են բոլոր իշխանությունների հետ, բայց երբ սխալներով վնասում ես երկրի պետականությանն ու երաշխիքի պահպանմանը, և երբ դրանց պատասխանում են Արևմուտքից և դրան պատասխանում ես Գիգի Ուգուլավայի ձերբակալությամբ, ապա ինձ համար հարց է ծագում՝ ինչի կարող է հանգեցնել, եթե այս խաղը չավարտվի։ Եվ ի վերջո ո՞ւր կտանի մեզ՝ ես չգիտեմ»:

Այնուհետև Մարգվելաշվիլին դիմելով «Վրացական երազանքի» պատգամավորներին, ասել է. «Ես օգտագործելով եթերը՝ ուզում եմ ասել, գուցե չհավատաք դավադրության տեսություններին, բայց դա բնության օրենքն է. եթե մեթոդիկ կերպով հեռանաք Արևմուտքից, ապա կողմնացույցի վրա կմնա միայն Հյուսիսի վեկտորը», — ասել է նախկին նախագահը: