
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սվետիցխովելիի տաճարից խոսել է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Ըստ վարչապետի, այս դժվարին պահին պետք է համախմբվել եկեղեցու շուրջ։
«Մեզ համար, բոլորի համար մեր հայրապետի, մեր իմաստուն առաջնորդի խորհուրդն ու խրատը մեծ նշանակություն ունի, մենք մեծ հույս ունենք մեր եկեղեցու, մեր հայրապետի հետ, այսօր բոլորս պետք է համախմբվենք եկեղեցու շուրջ, միասնական բռունցքի պես՝ շարունակելու առաջ շարժվել։
Այսօր դժվար ժամանակներ են ողջ աշխարհում։ Ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում։ Աշխարհը կանգնած է շատ մեծ մարտահրավերների առաջ, բայց փառք Տիրոջը, մեր եկեղեցու աղոթքներով ու փառաբանությամբ մենք հանգիստ անցնում ենք այս փորձությունը, և Աստծո հույսով այս ճանապարհը կանցնենք հանգիստ: Աստված մեզ պահապան»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նշենք, որ Վրաստանում հոկտեմբերի 14-ին նշվում է Սվետիցխովլոբան (Մցխեթոբան):