
Արևելյան-Արևմտյան Վրաստանը կապող մայրուղու Աղաիան հատվածում Թբիլիսիից Բաթումի մեկնող մարդատար ավտոբուսն այրվել է։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ուշ գիշերին։
Metro Bus Georgia ավտոբուսում բռնկված հրդեհի պատճառն անհայտ է։
«Գնում էինք ճանապարհով, հանկարծ հրդեհվեց, իջանք ավտոբուսից»,- ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությանն ասել է ուղևորներից մեկը։
Տուժածների մասին այս պահին տեղեկություններ չկան: