
Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրի վրա բեռնատար մեքենա է այրվել:
Ինչպես հայտնում են Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական շտաբից, բեռնատար մեքենան իրականացնում էր բեռնափոխադրում՝ Թուրքիայի Հանրապետությունից Թբիլիսի: Բեռնատար մեքենան բեռնված է եղել նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի քարոզչական նյութերով, մասնավորապես՝ գովազդային վերնաշապիկներով: Դեպքի հետևանքով տուժածներ չկան:
«Կոչ ենք անում ներքին գործերի նախարարությանը, անհապաղ իրականացնել հետաքննություն դեպքի առնչությամբ, և պարզել հրդեհի առաջացման պատճառները», — ասվում է Զուրաբիշվիլիի շտաբի հայտարարությունում: